«Պատերազմը դադարեցված է, սակայն չի ավարտվել». Газета.ru
Ռուսական «Գազետա.ռու» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, չավարտված պատերազմի պայմաններում վերականգնվող Լեռնային Ղարաբաղին, վերաշինվող Ստեփանակերտին, ինչպես նաև հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Հոդվածի հեղինակ Ալեքսանդր Ռիբինն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ծանոթացել է մայրաքաղաք Ստեփանակերտին` ընթացող վերակառուցմանը, կատարվող ներդրումներին, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև` եղել է Ադրբեջանի հետ շփման գծում:
Հրապարակման մեջ առնձնահատուկ անդրադարձ է կատարված Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության վրա ադրբեջանական գնդակոծության և հրետակոծության հետևանքներին:
Մասնավորապես` նկարագրված է անցած շաբաթվա ընթացքում Բերքաբեր գյուղի գնդակոծումը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչ էր վիրավորվել և մեջբերել է ՀՀ ՊՆ հայտարարությունն այդ կապակցությամբ:
«Առաջնագծի ուրվագիծը բացարձակապես չի փոխվում: Սակայն փոխվում են դիրքավորումները, հայտնվում են նոր զինատեսակներ, փոխվում են միջազգային միջնորդները և դիտորդները: Իսկ առաջնագծի հետևում` Լեռնային Ղարաբաղի տարածքում, կառուցվում են նոր շենքեր, վերանորոգվում են հին ճանապարհները, օտարերկրյա ներդրումներն օգտագործվում են տուրիզմի զարգացման և սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար», - ասվում է հոդվածում:
Հեղինակը նկարագրել է նաև ԼՂ պաշտպանական համակարգը, առաջնագծի կառուցվածքը և պաշտպանական ամրությունները:
«Ղարաբաղցի զինվորականների պնդմամբ` իրենք ԼՂՀ պաշտպանության նախարարից խիստ հրաման ունեն` առաջինը կրակ չբացել: Հրաձգային զենքին նրանք չեն պատասխանում, պատասխանում են, եթե իրենց վրա կրակում են առավել ազդեցիկ զինատեսակից», - ընդգծում է հեղինակը:
Մայրաքաղաք Ստեփանակերտի մասին` հեղինակն ընդգծում է, որ այն ընդհանրապես նման չէ խուլ ծայրագավառի. «Այն մի քանի անգամ ավելի լավ տեսք ունի, քան Հայաստանի բազմաթիվ մարզկենտրոններ»:
Հրապարակման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձված ԼՂ տուրիստական պոտենցյալին և նշված է, որ 2015թ-ի ընթացքում Ղարաբաղ է այցելել ավելի քան 10 հազար զբոսաշրջիկ:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի գնդակից տուժած բերքաբերցին դեռևս ստացիոնար բուժման կարիք ունի
- «Էրեբունի» ԲԿ. Հակառակորդի գնդակից տուժած բերքաբերցին վիրահատության կարիք չունի
- Բերքաբերում գնդակը պայթել է բնակչի տան մեջ
- Արցախը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական պատկանելիությունից. Սերգեյ Շահվերդյան
- Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային ցուցահանդեսներում Արցախի մասնակցությանը. Սերգեյ Շահվերդյան
- Սահմանամերձ Բերքաբերում բարելավվել է ջրամատակարարման համակարգը
- Փաշինյան. Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, մուրաբա պատրաստում
- Պաշտպանիչ պատ Բերքաբերում
- Սերգեյ Շահվերդյան. Էթնոզբոսաշրջությունն Արցախում ամենամեծ ապագա ունեցող ճյուղերից է
- Սերգեյ Շահվերդյան. Մեծանում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը ԼՂՀ-ի նկատմամբ