ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Պալմիրայի ազատագրումը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:
«Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»,- նշված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև ԻՊ-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: նախօրեին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:
Հարակից հրապարակումներ`
- Պալմիրան ԻՊ-ից հետո
- Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
- Այն, ինչ մնացել է Պալմիրայից
- Սիրիական բանակը մտել է Պալմիրայի կենտրոն
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին