Էրոս Ռամազոտին Ադրբեջանում ելույթ չի ունենա ապրիլի 24-ին
«Իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակներում ապրիլի 24-ին պետք է ելույթ ունենար Բաքվում, բայց հետո Ադրբեջանը հանվել է այն երկրների ցուցակից, ուր պետք է այցելի երգիչը, ավելացել է Թբիլիսին»,- այս մասին հայտնել էին Էրոս Ռամազոտին երևանյան համերգի կազմակերպիչ Trident Music», «Global Communications» և «Forpostart Production» ընկերություններից:
Ռամազոտին ապրիլի 24-ին ելույթ է ունենալու Թբիլիսում: Վրաստանում համերգից հետո Ռամազոտին իր խմբով կգա Հայաստան:
Երգչի պաշտոնական կայքում նշված է, որ նա Բաքվում ելույթ է ունենալու ապրիլի 28-ին:
Հիշեցնենք, որ երևանյան համերգը կայանալու է ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կազմակերպիչների խոսքով, նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Շոուի ձևավորման համար օգտագործվելու են հինգ փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ էլեմենտներ, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որի վրա համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ համերգից:
Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան