
Նովռուզին նախորդ տարվա համեմատ Հայաստան այցելած իրանցիների թիվը 8 հազար 500-ով ավելացել է
«Նովռուզի առթիվ մեկ շաբաթվա ընթացքում 25 հազար իրանցի է այցելել Հայաստան»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկացրել է Արևելյան Ատրպատական նահանգի Տրանսպորտի և անցակետերի հարցերի կազմակերպության տնօրեն Դարյուշ Բաղեր Ջավանը:
Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ մարտի 19-26-ն ընկած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի Նորդուզ անցակետը հատել է 25 հազար իրանցի:
Դարյուշ Բաղեր Ջավանի հաղորդած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան է մուտք գործել 16 հազար 500 քաղաքացի: