Հակառակորդի գնդակից տուժած բերքաբերցին դեռևս ստացիոնար բուժման կարիք ունի
Տավուշի մարզից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ 64-ամյա Նորիկ Ալիխանյանը գտնվում է կրծքային վիրաբուժութայն բաժանմունքում, վերքն ամեն օր մշակվում է, դեռևս ստացիոնար բուժման կարիք ունի:
Հիշեցնենք, որ մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան բակում հակառակորդի կրակից հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը: Տուժածի մոտ առկա էր ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել էին փափուկ հյուսվածքները: Հիվանդն ուներ նաև երրորդ կողի կոտրվածք:
Մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման էր ենթարկվել վերքը, դադարեցվել է արնահոսությունը: Վիրահատության կարիք տուժածը չի ունենա:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» ԲԿ. Հակառակորդի գնդակից տուժած բերքաբերցին վիրահատության կարիք չունի
- Հակառակորդի կողմից արկակոծման հետևանքով վիրավորվել է Թաղավարդ գյուղի բնակիչը. ԼՂՀ ՊՆ
- Հակառակորդի կրակից հրազենային վիրավորում է ստացել Բերքաբերի բնակիչը