Շվիդկոյ. Պալմիրայի վերականգնումը կարող է 5-7 տարի տևել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի վերականգնումը կարող է տևել 5-7 տարի, հստակ կարելի է ասել ավերածությունների ճիշտ գնահատականից և անհրաժեշտ ուսումնասիրություններ անցկացնելուց հետո: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Այժմ այնտեղ կգնան մասնագետներ, ովքեր կարող են գնահատել վնասի չափը, այնուհետև կպատարստվեն տեխնիկական բոլոր մանրամասները, դա արդեն ժամանակ և գումար է պահանջում: Հեշտ աշխատանք չէ, անկասկած, բայց չեմ մտածում, որ ժամանակակից տեխնիկայի պայմաններում կպահանջվի տասնյակ տարիներ, կարծում եմ՝ հինգ-յոթ տարվա ընթացքում հնարավոր է վերականգնել Պալմիրան»,- ասել է նա:
Մ.Շվիդկոյն ընդգծել է, որ Ռուսաստանը շատ մասնագետներ ունի, ովքեր զբաղվում են մշակութային ժառանգությամբ, ովքեր աշխատել են Սիրիայու:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև ԻՊ-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Նախօրեին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Հարակից հրապարակումներ`
- Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
- Այն, ինչ մնացել է Պալմիրայից
- Սիրիական բանակը մտել է Պալմիրայի կենտրոն
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
- ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան