Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումն ահաբեկչական խմբավորումներից երջանիկ իրադարձություն է և կարևոր մշակութային արժեք ներկայացնող քաղաքի պահպանման համար: Այս մասին իր ելույթում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններին կհաջողվի վերականգնել մշակութային ժառանգությունը: Այս մասի գրում է Ռիա նովոստին:
Նշենք, որ նախօրեին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Ռուսական ավիացիան երեկ Պալմիրայի շրջանում 40 թռիք է իրականցրել՝ հարված հասցնելով ահաբեկիչների 117 օբյեկտի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ՝ հայտնելով, որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանն առավելագույնս համագործակցել սիրիական ուժերի հետ Պալմիրան ականազերծելու գործում: Ասադն իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը հին քաղաքի վերականգնման գործում:
Պալմիրայի ազատագրումն ողջունել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղար Իրինա Բոկովան: Նա ասել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է Պալմիրա ուղարկել իր փորձագետներին, որպեսզի գնահատեն հասցած վնասը և պաշտպանել քաղաքի անգին ժառանգությունը:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև «ԻՊ»-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հարակից հրապարակումներ`
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
- Այն, ինչ մնացել է Պալմիրայից
- Սիրիական բանակը մտել է Պալմիրայի կենտրոն
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
- ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան