Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ի և Իրանի միջև սկսվել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ. փոխվարչապետ
Հայաստանը նախաձեռնել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով, որ դա եղել է Հայաստանի նախաձեռնությունը։
Նրա խոսքերով՝ դրա հիման վրա ԵՏՄ-ն ձևավորել է աշխատանքային խումբ, որը մշակում է այդ հարցերը։
«Հարցերը մշակվում են։ Այնպես չէ, որ հարցը բարձրացնում ենք և առանց հետաքննելու ազդեցությունը տնտեսական ոլորտների, փոխհարաբերությունների վրա, ստորագրում ենք։ Բարդ պրոցես է, հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք»,- նշեց Վաչե Գաբրիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան