Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ գերմանական հեռուստաընկերությունում Էրդողանին ծաղրելու համար
Գերմանական NDR հեռուստաընկերությունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերաբերյալ ծաղրական երգի հրապարակումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը՝ բացատրություններ ներկայացնելու պահանջով: Այս մասին հաղորդում է գերմանական «Spiegel Online» պարբերականը:
Ինչպես նշում է պարբերականը՝ դա եղել է «պաշտոնական այց», իսկ բուն խոսակցությունը կայացել է մարտի 22-ին: Գերմանացի դեսպանը բացատրություն է ներկայացրել «Extra 3» հաղորդաշարի եթերից հնչած Էրդողանի մասին ծաղրական երկուրոպեանոց տեսահոլովակի առնչությամբ: Տեսահոլովակում, մասնավորապես խոսվում է Թուրքիայում մարդու իրավունքների և մամուլի ազատության վիճակի մասին: