Սուրենյան. Եղանակի տաքացում չի կանխատեսվում
Այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում 16սմ, Տաշիրում և Գյումրիում 13սմ, Հրազդանում և Ապարանում 15սմ, Ֆանտանում 10սմ, Արթիկում 9սմ:
Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել է ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ: Նման տվյալներ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերերութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացմամբ, կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո թույլ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 1-2-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Քանի որ առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում եղանակի տաքացում չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի +1...+2, ցերեկը +11...+13 աստիճանի սահմաններում»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները