Ֆրանսիայում 15 հազար հավկիթից ձվածեղ են պատրաստել
Ֆրանսիայի Բեսյեր գյուղում 15 հազար հավկիթից ձվածեղ են պատրաստել, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Local-ին: Ֆրանսիական այս ավանդույթն ավելի քան 40 տարեկան է:
Այս անգամ դրա պատրաստման աշխատանքներին մասնակցել են 50 կամավորներ: Հավկիթները կոտրելու համար մեկ ու կես ժամ է պահանջվել: Ճաշատեսակի համար օգտագործվել է մի քանի կիլոգրամ բադի ճարպ, աղ և պղպեղ: Ձվածեղը պատրաստվել է 30-40 րոպեում, իսկ այն համտեսելու համար հավաքվել է 10 հազար մարդ:
Զատիկի ձվաձեղ պատրաստելու ավանդույթը Բեսյերում սկսվել է 1973 թվականից: