Յուրահատուկ վիրտուալ ճանապարհորդություն՝ Երուսաղեմի սրբավայրերով
19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին արված 60-ից ավելի եզակի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Երուսաղեմում հայկական և ռուսական սրբավայրերը, Սանկտ Պետերբուրգից բերվել են Հայաստան: Լուսանկարներն այսօրվանից մինչև մայիսի 5-ը ներկայացվելու են ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացված «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» ցուցահանդեսում:
Լրագրողների հետ զրույցում Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաևնան ասաց, որ ցուցադրված լուսանկարները հնարավորություն կտան համեմատելու, թե ինչպիսին էին սրբավայրերը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին և այսօր, ինչպես նաև կան այնպիսի հուշարձաններ, որոնք չեն պահպանվել:
ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս յուրահատուկ վիրտուալ ճանապարհորդություն կատարել Երուսաղեմի սրբավայրերով:
Նա նշեց, որ ցուցահանդեսի անցկացման ժամկետը համընկնում է Զատկի տոնի հետ, որն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին նշել է մարտի 27-ին, իսկ Ռուսական Ուղղափառ եկեղեցին կնշի մայիսի 1-ին:
Ա.Տեր-Մինասյանի խոսքով, լուսանկարներն առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում, շատ լուսանկարներ նույնիսկ ՌԴ-ում չեն ցուցադրվել: Լուսանկարների հեղինակները հիմնականում ռուս լուսանկարիչներ են, կան նաև հայ լուսանկարիչերի աշխատանքներ:
1882 թվականին Ալեքսանդր 3-րդի հրամանով ստեղծվում է Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերությունը, որի արխիվն ամբողջությամբ հասել է Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանին: Պահվում է ավելի քան 6000 լուսանկար:
Լուսանկարները՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում