Եգիպտոսում առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ
Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Egypt Air ավիաընկերության մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել, որ անհայտ անձանց կողմից Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռն առևանգվել է: Օդանավում, ըստ տարածված տեղեկությունների, գտնվում է 82 ուղևոր: