2018-ին նախագահի աթոռը կարող է զբաղեցնել Էդուարդ Նալբանդյանը. ՀԺ
Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018-ին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այդ լուրերը, առայժմ հայտնի չէ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է ԱԺ-ի կողմից ՝ խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վարչապետի ձեռքում։ Մինչ այժմ տարբեր անուններ էին շրջանառվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում, այդ թվում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի։ Տեղեկություններ կան, որ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ինքն է փափագում այդ պոստը։ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի անունն այս շարքում նորություն է»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան