Հայաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ12 տոկոսով. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանականություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով:
«Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով նվազման դեպքում 1000 խմ-ի գինը կդառնա մոտ 145-146 դոլար: Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ:
Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից: Սպասվում է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապ նիստ կգումարի և կնվազեցնի նաև ներքին սպառողների մատակարարվող գազի սակագինը:
Այն կարող է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է): Կնվազի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դոլարից (1000 խմ-ն), հասցնելով 260 դոլար»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան