Վարդան Օսկանյանը աջակցություն է հայտնում 4+4+4 ֆորմատին
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու իր մտադրության մասին, աջակցություն է հայտնում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ստեղծված 4+4+4 ֆորմատին: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Հիմա, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 4+4+4 ձևաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ, ուզում եմ հայտնել իմ աջակցությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին: Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում այդ կետերը կընդունվեն», -գրել է նա::
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ նախագծի շուրջ 4+4+4 ֆորմատի առաջին հանդիպումը՝ մարտի 30-ին
- Թևան Պողոսյանի նկատառումները՝ 4+4+4 ձևաչափի մասին
- 4+4+4 ֆորմատի քաղհասարակության ներկայացուցիչները մարտավարություն չեն մշակել
- Հայտնի է 4+4+4 ձևաչափում քաղհասարակության ներկայացուցիչների կազմը