Արամ Դանիելյանին հաջողություն եմ մաղթում՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում. Փաշինյան
Այսօր առավոտյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է Հրազդանի քաղաքապետարան հանդիպելու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ, բայց նրան աշխատավայրում չի գտել:
«Այսօր այցելեցի Հրազդանի քաղաքապետարան: Հույս ունեմ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի: Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում և մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում:
Օդում կախված լուրերի համաձայն, ապրիլի 17-ի ընտրություններից հետո, նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու:
Հույս ունեմ՝ նա սերտորեն կհամագործակցի նոր քաղաքապետի հետ, և 14 տարիների ընթացքում իր ձեռք բերած դրական (միայն դրական) փորձը կներդնի քաղաքի հետագա զարգացման գործում:
Հ.Գ. Ցավոք այսօր պարոն Դանիելյանի հետ շփվելու առիթ չունեցա: Ինչքան հասկացա, նա ժամանակին աշխատանքի ներկայանալու սիրահար չէ: Սա ասում եմ որպես վերադաս մարմնի անդամ՝ ԱԺ պատգամավոր:
Լուսանկարը՝ Հրազդանի քաղաքապետարանի օպերատիվ-հետախուզության և զարհուրելի ճնշումների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ՝ 006-ի (անուն-ազգանունը օպերատիվ գաղտնիք լինելու պատճառով չի հրապարակվում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով Արամ Դանիելյանի աշխատասենյակի դռների մոտ արված լուսանկարը:
Նշենք, որ ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ընտրապայքարն հիմնականում ընթանալու է առաջադրված թեկնածուներ Սասուն Միքայելյանի և գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի միջև:
Հարակից հրապարակումներ`
- Ն. Փաշինյանի և Ա. Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ
- Հրազդանի քաղաքապետ. «Թող Նիկոլը մտածի իր պարտության մասին». «Իրատես de facto»
- Հրազդանի քաղաքապետի ընտրական շտաբը դիմել է Գլխավոր դատախազություն
- Փաշինյանը կդիմի ԱԱԾ
- «Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա». հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին