Բացվել է Բյուրականի նորակառույց ամբուլատորիան
«Հերթական գյուղական ամբուլատորիայի բացումն է, որը հաստատում է ՀՀ կառավարության մոտեցումները. այն է` շեշտադրել բուժօգնությունն առաջնային օղակում և իրականացնել բնակչությանն առողջ պահելու ծրագրեր»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն՝ Բյուրականի բժշկական ամբուլատորիայի բացմանը։ Հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նրա գնահատմամբ` ամբուլատորիան պետության, միջազգային կազմակերպության, համայնքի, ինչպես նաև անհատ ներդրողի փայլուն համագործակցության արդյունք է:
«Ցանկանում եմ բնակչության անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին, ով անձնական մեծ ներդրում ունի այս գործում»,- ասել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Բյուրական համայնքում նոր ամբուլատորիայի կառուցման և հագեցման նպատակով ներդրվել է շուրջ 73.7 մլն ՀՀ դրամ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրի շրջանակում ԲԱ-ի երեք բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: Ամբուլատորիան սպասարկում է Բյուրական, Անտառուտ և Օրգով համայնքների շուրջ 5200 ազգաբնակչությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան