Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին պետականացվել է
Թուրքիայի կառավարությունը հապշտապ որոշում է կայացրել Դիարբեքիրի Սուր շրջանի տարածքների օտարման մասին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հրապարակումը:
Ըստ աղբյուրի, պետության կողմից առգրավվող տարածքների և կառույցների ցուցակում ընդգրկվել է նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը հայտնի է որպես Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցի:
Օտարվող կառույցների թվին են պատկանում նաև Սուրում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլ պատմական ուխտատեղիներ ու նրանց պատկանող ողջ գույքը:
Այսպիսով, Դիարբեքիրում այլևս չկա որևէ գործող ոչ մահմեդական աղոթատեղի:
Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվել էր տարիներ առաջ՝ գրեթե 100-ամյա լքվածությունից հետո: Պատմական եկեղեցու կիսավեր շինության վերանորոգման համար շուրջ 2 մլն թուրքական լիրա էր հատկացվել: Եկեղեցու վերջնական բացումը կայացել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան