Զուրաբյան. Հայաստանում աննախադեպ երկու զարգացում է եղել
Հայաստանում երկու կարևոր զարգացում է տեղի ունեցել, դրանք ինչ-որ իմաստով աննախադեպ են: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մեկն այն է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է պահանջների միասնական պլատֆորմ: Կոնկրետ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ միավորվել են գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու քաղհասարակությունը»,-զարգացումներից մեկի մասին նշեց խորհրդարանական ուժի ղեկավարը:
Երկրորդ կարևոր իրադարձությունը, Զուրաբյանի խոսքով, 4+4+4 ձևաչափի ստեղծումն է:
«Այս երկու զարգացումները ցույց են տալիս, որ ամբողջ հասարակության, երկրի համար սա դարձել է քաղաքական համար մեկ օրակարգը»,-ասաց նա:
Զուրաբյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում: