Դ. Գրիգորյան. Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է
Էրոս Ռամազոտիի՝ Երևանում ապրիլի 26-ին կայանալիք համերգը չեղյալ է համարվել: Այս մասին, ըստ «ՏԱՍՍ»-ի, հայտարարություն է տարածել համերգի պրոդյուսեր հանդիսացող Trident Music Srl ընկերությունը:
Հայաստանում համերգի տոմսերի առաքմամբ զբաղվող «Toms.am» ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, որ իրենց էլ տեղեկացրել են համերգի՝ չեղարկվելու մասին, սակայն «Ֆորպոստարթ պրոդաքշըն» ընկերության հիմնադիր և նախագահ Զառա Մխեյանն իրենց տոմսերի վերադարձի մասին առայժմ ոչինչ չի ասել:
Համերգի կազմակերպիչ ընկերության մամուլի հետ կապերի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին երևանյան համերգի գովազդը չի հանվել, տոմսերի վաճառքն էլ ընթանում է բնականոն հունով:
«Խնդիրը եղել է Էրոս Ռամազոտիի ներկայացուցիչների ու «Գլոբալնայա կոմունիկացա» ընկերության միջև՝ պայմանագրի կետերի խախտմամբ: Այժմ երևանյան համերգի ներկայացուցիչ ու կազմակերպիչ «Ֆորպոստարթ պրոդաքշըն» ընկերության տնօրենը Զառա Մխեյանը գտնվում է Մոսկվայում՝ բանակցությունների մեջ, որպեսզի հստակ ունենալով պաշտոնական պատասխան փոխանցեն մեզ, մենք էլ՝ մամուլին»,-ասաց Դ. Գրիգորյանը:
Նա նկատեց, որ իր պաշտոնական էջում էլ երևանյան համերգի մասին ծանուցումը հանված չէ:
Հիշեցնենք, որ համերգը կայանալու էր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տոմսերն արժեն 8-150 հազար դրամ: Դ. Գրիգորյանը դժվարացավ ասել, թե այս պահին քանի տոմս է վաճառվել:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, չեղյալ են համարվել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում ու Էստոնիայում կայանալիք համերգները: Որպես պատճառ նշվում է պայմանագրի՝ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ դրույթների խախտումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան