Վուդի Ալենի նոր ֆիլմով բացվելու է Կաննի կինոփառատոնը
Ամերիկացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենի նոր «Cafe Society» ֆիլմով կբացվի Կանի 69-րդ կինոփառատոնը, որն անցկացվելու է մայիսի 11-22-ը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 2001-ին և 2002-ին փառատոնը նույնպես բացվել է Վուդի Ալենի ֆիլմերով:
«Cafe Society» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին Հոլիվուդում, ուր տեղափոխվում է երիտասարդ մի մարդ՝ հույս ունենալով կինոարտադրության ոլորտում աշխատանք գտնել, բայց սեր է գտնում: Գլխավոր դերերը կատարում են Ջեսսի Այզենբերգը և Քրիստեն Ստյուարտը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա