Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են. Սիրիայի թանգարանների դիրեկտորատի ղեկավար
Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ամենահայտնի հուշարձանները, այդ թվում նաև երկու հայտնի տաճար, լուրջ ավերածությունների են ենթարկվել, բայց հնագույն օբյեկտների հիմնական մասի վնասը համեմատաբար քիչ է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի հնությունների և թանգարանների գլխավոր դիրեկտորատի ղեկավար Մամուն Ադբուլքարիմը:
Նրա խոսքով, հաստատվել են Պալմիրայի խորհրդանիշներ՝ Բելի (1-ին դար) և Բաալշամինի (2-րդ դար) տաճարների, Հաղթական կամարի, «Ալլատ առյուծ» արձանի և այլ հուշարձանների ավերումը: Միաժամանակ գրեթե անվնաս են հռոմեական պետության դարաշրջանում կառուցված թատրոնը, նաև բազմաթիվ կիսանդրիներ: Գիտնականները մտավախություն ունեին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կարող էին այդ կիսանդրիները վաճառել հնությունների «սև շուկայում»:
Ըստ Մ. Ադբուլքարիմի, «Ալլատ առյուծ» արձանը քիչ է վնասված, այն հնարավոր է վերականգնել:
Նա հայտնել է, որ Սիրիայի մշակույթի նախարարությունը մոտ ժամանակներս քաղաք կուղարկի փորձագետների, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն հնագույն հուշարձանների վիճակը:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև ԻՊ-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Հարակից հրապարակումներ`
- Շվիդկոյ. Պալմիրայի վերականգնումը կարող է 5-7 տարի տևել
- Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
- Այն, ինչ մնացել է Պալմիրայից
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան