Առաջարկել են Սավչենկոյին փոխանակել Յարոշենկոյի և Բուտի հետ
Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին կարող են փոխանակել մի քանի ռուսաստանցիների, այդ թվում` Վիկտոր Բուտի և Կոնստանտին Յարոշենկոյի հետ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Այժմ նաև կոնֆիդենցիալ կապերով կոնսուլտացիաներ են ընթանում` Սավչենկոյին փոխանակման ճանապարհով ազատելու հնարավորության վերաբերյալ: Ռուսական կողմը ներկայացրել է իր համաքաղաքացիների ցուցակը, որոնց հանձնման դիմաց պատրաստ է ազատել ուկրաինացի նախկին զինծառայողին»,-հայտնել է աղբյուրը:
Ըստ այդմ` ռուսական ցուցակում ներառված են ԱՄՆ-ում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված բիզնեսմեն Վիկտոր Բուտը և օդաչու Կոնստանտին Յարոշենկոն:
«Նրանց թվում կան նաև ռուսաստանցիներ, որոնց գործունեությունը սովորաբար չի հրապարակայնացվում», - նշել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման:
Վիկտոր Բուտն ամերիկյան բանտում կրում է 25 տարվա ազատազրկման պատիժը` կոլումբիական ծայրահեղական FARC կազմակերպությանը զենքի մատակարարման նախապատրաստման համար: Յարոշենկոն, որը նույնպես գտնվում է ամերիկյան բանտում, մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվելու համար և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին