Բակո Սահակյանը նշանակումներ է կատարել
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Զոյա Լազարյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ։