Դոնալդ Թրամփ. Մահմեդականները լրջագույն վտանգ են ներկայացնում ԱՄՆ համար
Մահմեդականները լրջագույն վտանգ են ներկայացնում ԱՄՆ համար և այդ պատճառով ԱՄՆ նրանց մուտքը պետք է սահմանափակվի: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Վիսկանիսն նահանգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Վերջինս նշել է, որ պետք է մի կողմ դնել «քաղաքական կոռեկտությունը» այն պարագայում, երբ խոսքը գնում է մահմեդականների կողմից կատարված հանցագործությունների մասին:
«Հազարավոր մահմեդականներ գալիս են մեր երկիր, իսկ մենք անգամ պատկերացում չունենք, թե ովքեր են նրանք: Դա մեր անվտանգության համար մեծ խնդիր է»,- հայտարարել է Թրամփը՝ հանդես գալով մահմեդականների մուտքը երկիր ժամանակավորապես արգելելու որոշման օգտին:
Նշենք, որ ավելի վաղ ևս Թրամփը հանդես է եկել ընդդեմ մահմեդականների կտրուկ հայտարարություններով: