Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
«Չգիտեմ՝ որևէ այլ երկրում «Հին Երևան» նախագծի նման որևէ ծրագիր իրագործել են, թե ոչ, բայց հաստատ կարող եմ ասել, որ այս նախագծի շրջանակներում վերականգնվող շենքերն ընդհանրապես չեն նայվի, կստացվի ընդամենը թատրոնի դեկորացիա, Դիսնեյլենդի նման մի բան: Քանդված յուրաքանչյուր շենք ստեղծված էր հենց այն միջավայրի համար, որտեղ ի սկզբանե կառուցվել է:
Ասում են՝ քանդում են ու քանդած քարերը համարակալում, բայց քանդելու ժամանակ կոտրվում են այդ քարերը, չեն կարող իդեալական քանդել, որ որևէ հատված չվնասվի:
Լավ կլինի, որ գոնե ճակատային մասերը պահպանեն: Մեր ճարտարապետության մեջ ճակատային մասերը շատ գեղեցիկ են արված: Երևանում հանդիպեցի մի շենք, որ ճակատային մասը պահելով՝ վերակառուցել էին: Բայց դա էլ է վարպետություն պահանջում:
Այսօր Երևանը կորցրել է իր դեմքը, կերպարը: Մեկ-մեկ ուզում եմ որևէ տեղ մտնել, կորցնում եմ, չեմ գտնում ճանապարհը, որովհետև այլևս այն Երևանը չէ»:
Նշենք, որ ճարտարապետը 1994 թվականից ապրում է Գրենոբլում (Ֆրանսիա), որտեղ նրա նախագծերով իրականացվել են առանձնատներ, քոտեջներ, մենատներով կառուցապատված փոքր թաղամասեր, ուսանողության համար բնակելի շենք և այն: Հայաստանում Շեխլյանի նախագծերով (համահեղինակների հետ) իրականացվել են Սևան քաղաքի գլխավոր հատակագիծը (1970), «Զվարթնոց» օդանավակայանը (1981, հեղինակային խմբի հետ՝ ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1985, վերակառուցումը՝ 1993), «Ավիառեմշին» տրեստի շենքը (1984), վերակառուցվել Ռենտգենաբանության ինստուտի (1984), գերագույն դատարանի (1985-86), պիոներների պալատի (1988-89), կենտրոնական բանկի (1995) շենքերը, վերակառուցվել և բարեկարգվել Գյումրիի Կենտրոնական հրապարակը (1980-1988):
ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Նշվում է, որ այս տարի արդեն կսկսվեն լայնածավալ աշխատանքներ: Այս տարվա փետրվարի 25-ին գործադիրն ընդունել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում, որի համաձայն դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Հարակից հրապարակումներ`
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- «Երևանի կենտրոնի մասին» օրենքը ծնվել է հանրային պահանջի հիման վրա. Նախարար
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Գերակա շահի որոնումներով
- Հուշարձանների ցուցակը՝ Պեպոյի բարաթ
- Թանգարանների երկիր Հայաստանս
- Մշակույթի նախարարությունն իրեն մեղավոր չի զգում ու լիովին բավարարված է
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան