Տանզանիայում՝ Վարդանյան եղբայրների ձերբակալման մասին
Տանզանիայում ձերբակալվել են «Ջամբո» այգու սեփականատեր Վարդանյան եղբայրները, ովքեր «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի համար 62 կապիկ տեղափոխող ինքնաթիռով ցանկացել են գալ Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զօօ Ֆաունա Արտ»-ի տնօրեն Արթուր Խաչատրյանը, ում համար էլ պետք է տեղափոխվեին այդ կապիկները:
«Այդ կապիկները մեր ընկերության կողմից գնվել էին սեպտեմբերին և պետք է ուղարկվեին Հայաստան: Ավիաընկերությունը անհայտ պատճառներով հրաժարվեց կապիկներին բերել Հայաստան»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ տեղափոխման ու արտահանման համար թույլտվություն եղել է:
Նրա խոսքերով, եղբայրները կապ չունեն տեղափոխման հետ և շատ պատահական հայտնվել են տհաճ իրավիճակում. «Վարդանյաններն իմ ընկերներն են և որևէ կապ չունեն կապիկների տեղափոխման հետ, ուղղակի ես նրանց ասացի, որ ինքնաթիռ է գալու և կարող են դրանով գալ Հայաստան»:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ դեպքի կապակցությամբ այսօրվանից արդեն սկսվել են դատական գործընթացները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում