Փաշինյանի ու Միքայելյանի ռետինե «սապոգները»
Այսօր մեկնարկած Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրը թեկնածու Սասուն Միքայելյանն ու իր թիմը որոշ դժվարությունների են հանդիպել:
«Իմ պահած ռետինե սապոգներից մեկը Սասուն Միքայելյանի համար ենք վերցրել, մյուսը ինձ համար: Խնդիրն այն է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում մեր քարոզչական մարտավարությունը հետեւյալն է. անցնել բոլոր փողոցներով, մտնել ամեն թաղ, ամեն բակ, ամեն նրբանցք:
Այս մարտավարությունը անհնար կլիներ առանց ռետինե սապոգների, որովհետեւ Հրազդանի փողոցների, բակերի նրբանցքների մեծ մասում տեղումնառատ այս եղանակին անհնար է տեղաշարժվել առանց հատուկ միջոցների:
Այդ սապոգները, այսպիսով, գնահատական են Արամ Դանիելյանի 14-ամյա գործունեությանը՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում:
Ամեն դեպքում՝ բնականոն դռնեդուռ քարոզարշավը կազմակերպելու համար հետաքրքրվում ենք նավակների, հածանավերի եւ սուզանավերի ձեռքբերման հնարավոր տարբերակներով», -ի ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը՝ հրապարակելով լուսանկարը:
Նշենք, որ Փաշինյանը ղեկավարում է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին