ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրանական հրթիռների հարցով դիմել են ՄԱԿ-ին
ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են արել ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որպեսզի քննարկվի Իրանի կողմից նոր հրթիռների փորձարկման հանգամանքը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով «AFP» գործակալությանը, որի տրամադրության տակ է հայտնվել այդ երկրների կողմից ՄԱԿ-ին ուղղված նամակը՝ թվագրված մարտի 28-ով:
Նամակում նշվում է, որ Իրանի կողմից հրթիռների փորձարկումը պրովոկացիոն և ապակայունացնող նպատակ է հետապնդում՝ միաժամանակ հակասելով Իրանի հետ միջուկային պայմանավորվածությանը՝ ՄԱԿ-ի 2231 բանաձևի հիման վրա:
Նյու-Յորքում ՄԱԿ-ի դիվանագետներից մեկը APF-ի հետ զրույցում նշել է, որ դիմումի նպատակն իրականում ցուցադրելն է Իրանին, որ Արևմուտքը մեծ ուշադրությամբ հետևում է Թեհրանի գործողություններին, սակայն Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարց չի քննարկվում, քանի որ Ռուսաստանը դեմ է դրան և ՄԱԿ-ի անվտանգության խոհրդում ունի վետոյի իրավունք:
Իրանը միայն անցած մի քանի ամիսների ընթացքում իրականացրել է մի շարք փոքր, միջին և մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ զորավարժությունների շրջանակներում: Արևմտյան երկրները համարում են, որ այդ հրթիռները կարող են իրենց վրա միջուկային մարտագլխիկներ կրել և այդպիսով խախտում են Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու մասին ձեռք բերված համաձայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում