Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ»-ը ելույթ են ունենալու Հայաստանում
Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբն երկու համերգով հանդես են գալու Հայաստանում: Համերգները կայանալու են ապրիլի 28-ին և 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգների մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում ներկայացված է ծրագիրը. երկու համերգին հանդես են գալու տարբեր ծրագրերով:
Առաջին համերգի ծրագրում ընդգրկված են Վ.Ա. Մոցարտի և Դ.Դ. Շոստակովիչի ստեղծագործություններից, իսկ երկրորդ՝ Լ. Բոկերինիի, Պ.Ի. Չայկովսկու, Ջ. Ռոսինիի և Ա. Պիացոլլայի ստեղծագործություններից: Տոմսերի արժեքը, անկախ ծրագրերից, 2 օրերի համար նույնն են՝ 3.000-50.000 դրամ:
Նշենք, որ ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլդիմիր Սպիվակովը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է (1999 թվական): Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար: