Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը
Մարտի 30-ին 36 համայնքներում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Համայնքներից 33-ում քաղաքապետ կամ գյուղապետ են ընտրելու:
Քաղաքներից Թալինում գրանցված 3 թեկնածու կա՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջադրել է Գուրգեն Գրիգորյանի թեկնածությունը, ՀՅԴ-ն՝ Տիգրան Հարությունյանի:
Սպիտակում առաջադրված 4 թեկնածուներից մնացել են երկուսը՝ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Հանրապետական երկու գործիչներն էլ ինքնաառաջադրված են, հարազատ կուսակցությունը որևէ մեկին սատարելու մասին դեռ չի հայտարարել:
Հրազդանում առավել թեժ մրցակցություն է: Այստեղ առաջադրված 5 թեկնածուներից պայքարը շարունակում են երեքը՝ գործող ՀՀԿ-ական քաղաքպետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:
Շատ գյուղերում քարոզչություն ծավալելու անհրաժեշտություն չի էլ զգացվի, քանի որ գրանցված միակ թեկնածուները ՀՀԿ-ական գործող գյուղապետերն են: Նման պատկեր է Արարատի մարզի Շահումյան. Արմավիրի մարզի Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Գեղարքունիքի Զոլաքար (այստեղ գյուղապետն անկուսակցական է), Լոռու մարզի Դաշտադեմ, Խնկոյան, Սարչապետ, Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքներում:
Նշենք, որ ինքնաբացարկի դիմում գրանցված թեկնածուները կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Դանիելյանին հաջողություն եմ մաղթում՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում. Փաշինյան
- Համայնքապետի թեկնածու կանանց կեսն ինքնաբացարկ է հայտնել
- Թալինի քաղաքապետի թեկնածուներից մեկի գրանցումը մերժվել է
- Հրազդանի քաղաքապետի թեկնածուներից երկուսը հետ են վերցրել փաստաթղթերը
- Հրազդանցին հնարավորություն է ունենալու քվերակել այլընտրանքային թեկնածուի օգտին. քաղաքապետի թեկնածու
- Սպիտակի քաղաքապետի թեկնածուներից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը
- Խնկոյանում եղբոր աղջիկն առաջադրվել է գյուղապետի դեմ
- Չի բացառվում՝ Սպիտակում ՀՀԿ-ն երկու թեկնածու ունենա
- Առատաշենում չորս ՀՀԿ-ական պայքարելու են միմյանց դեմ
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը