ՀԱԿ-ը բանակցություններ է սկսել Արա Աբրահամյանի հետ. ՀԺ
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, բանակցություններ է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ քաղաքական համագործակցության հնարավորության, ձևի ու բովանդակության շուրջ:
Խոսքը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հնարավոր համագործակցությունների մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն էր ցուցաբերել ՀՀ-ում քաղաքական գործընթացների նկատմամբ և կուսակցություն ստեղծելու ու այդ կուսակցությամբ հայաստանյան սպասվող ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել: Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ մտքից:
Ըստ թերթի աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք է մեկնել Աբրահամյանին՝ առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով՝ միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին: ՀԱԿ-ի և ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջև կոնտակտային անձը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան