Ճոյտը խնդրելու է Ժիրինովսկուն ORT-ով գովաբանել իր ֆիլմը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, օրերս մեկնելու է Մոսկվա` հանդիպելու Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ: Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, և նա փորձում է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլև խնդրել նրան ելույթ ունենալ ORT-ով և գովաբանել յուր ռեժիսուրան:
«Հրապարակ»-ը իր աղբյուրին հարցրել է՝ բայց Ժիրինովսկին կանի՞ նման բան: «Փողին մուննաթ»:
Թերթը կապվել է Հակոբ Հակոբյանի հետ, որը, լսելով հարցը, բացարձակապես չի զարմացել, սակայն կեսբերան հերքել է Մոսկվայում իր ֆիլմի ցուցադրության և Ժիրինովսկու հետ հանդիպման փաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան