Արմեն Աշոտյանի ճաշակն անտանելի է նոր նախարարի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը: ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար: Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ կփոխի գույները: Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում է իր համար աշխատանքային, պարզ գույներով»:
«Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը նոր է տեղափոխվել այս տարվա սկզբին շահագործման հանձնված ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենք: Լևոն Մկրտչյանն էլ զբաղեցնում է նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճաշակով հարդարված և կահավորված աշխատասենյակը, որի առաջին օգտագործողն ինքն է, քանի որ նախկին «տերը» այդպես էլ չհասցրեց այն վայելել: Եվ այս իրավիճակում մեզ մնում է արձանագրել, որ կամ Արմեն Աշոտյանն այնքան վատ ճաշակ ունի, որ ըստ նրա ճաշակի ձևավորված պայմաններում հնարավոր չէ աշխատել, կամ էլ Լևոն Մկրտչյանն է չափից ավել քմահաճ, որ նույնիսկ մի քանի ամիս չի ցանկանում սպասել, որպեսզի առկա հարդարումը գոնե մի փոքր հնանա»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են