4+4+4 ձևաչափով քննարկումները կընթանան փակ դռների հետևում
Քիչ առաջ Ազգային ժողովում ընթացող 4+4+4 ֆորմատի բանակցություններում կողմերը համաձայնությամբ որոշեցին քննարկումներն անցկացնել փակ, առանց լրատվամիջոցների ներկայության: Հայտարարվեց, որ աշխատանքային հանդիպումները նկարահանելը հարմար չէ, քանի որ դրա համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը առաջարկեց այս առաջին հանդիպումը անցկացնել փակ: Նա խնդրեց կողմերին, եթե դեմ, չեն, իրենց համար ուղղակի ձայնագրեն: Կողմերը չառարկեցին, և լրագրողները դուրս եկան նիստերի սրահից:
Նշենք, որ մինչև բանակցությունների մեկնարկը անհարմար իրավիճակ էր առաջացել ԱԺ անցակետում. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չէին ցանկանում իրենց անձը հաստատող փաստաթղթերը թողնել ԱԺ անցակետում, մինչդեռ կանոնակարգն այդպիսի պահանջ է դնում ԱԺ-ում չաշխատող անձանց համար:
Հարակից հրապարակումներ`
- Դերակատարություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը միացել են 5 միասնական պահանջներին. Զուրաբյան
- ԱԺ-ում լարվածությունը թուլացավ, բանակցությունները մեկնարկեցին
- Ազգային ժողովում սպասողական իրավիճակ է
- Խաչատուր Քոքոբելյանը չի մասնակցելու 4+4+4 ձևաչափի հանդիպման
- ԸՕ նախագծի շուրջ 4+4+4 ֆորմատի առաջին հանդիպումը՝ մարտի 30-ին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին