Վահան Շիրխանյանի մասով ԱԱԾ-ն դեռ պարզելու հարցեր ունի
Դեռ 2015 թվականի մայիսից ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը կապ է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի վերջին զինված ու վնասազերծված խմբի պարագլուխների հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:
«Մեր գնահատմամբ, Շիրխանյանը տեղեկացված է եղել խմբի ծրագրերի ու նպատակների մասին, դրանից հետո ուրույն դերակատարություն է ստանձնել այն իրագործելու հարցում մասնակցություն ապահովելու համար և կատարել է որոշակի գործողություններ: Հիմա մեր խնդիրն է պարզել, թե Շիրխանյանը իր ստանձնած գործառույթը, ինչ պարտավորություն որ վերցրել է իր վրա, արդյոք այդ ուղղությամբ գործողություն կատարե՞լ է, թե՞ չի կատարել: Եվ դրանից հետո կանդրադառնանք Շիրխանյանի գործողությունների գնահատմանը », -հավելեց ԱԱԾ պաշտոնյան:
Նշենք, որ նոյեմբերի վերջին Երևանի Նորք Մարաշ Վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերված ու վնասազերծված զինված խմբի նպատակը, ըստ ԱԱԾ-ի եղել է զինված հեղաշրջում կատարելը: Այս պահին զինված խմբի գործով մեղադրյալների թիվը 38-ն է, նրանցից 28-ը գտնվում են կալանքի տակ: Մյուսները ազատ են արձակվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Հետախուզման մեջ գտնվող անձինք չկան:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն չի ժխտում, որ զինված խումբը ցանկացել է պայթեցնել ՀՀ նախագահի ինքնաթիռը
- Բաղրամյան 26-ը, ՍԴ-ն, ԱԺ-ն, նաև ընդդիմադիրները եղել են զինված խմբի թիրախում. ԱԱԾ
- Զինված խմբի թիրախում եղել են ՀՀ նախկին նախագահներին և գործող նախագահին առնչվող օբյեկտներ. Մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին