ԱԱԾ-ն չի ժխտում, որ զինված խումբը ցանկացել է պայթեցնել ՀՀ նախագահի ինքնաթիռը
ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը չհերքեց շրջանառվող տեղեկությունները, թե նախորդ տարեվերջին վնասազերծված զինված խումբը ծրագրել էր պայթեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը:
«Չեմ ժխտում, նման միտք, նման ծրագիր շրջանառվել է խմբի կազմում և դրա հետ հետ կապված նույնիսկ խմբի անդամների կողմից կատարվել են որոշակի գործողություններ: Սակայն այդ առումով վերջնական ծրագիր, պայմանավորվածություն, գործողություններ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի կողմից չի նախաձեռնվել: Դա ընդամենը եղել է քննարկման փուլում: Խոսքը գնում է դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելու ժամանակ նման գործողություն կատարելու հավանականության մասին: Ընդ որում, քննարկվել է կոնկրետ տեղը, թե որտեղից է դա հնարավոր իրականացնել: Հնարավոր տեղանքը եղել է «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքը», -ներկայացրեց Միքայել Համբարձումյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են օդանավակայանին հարող տարածքը և գնահատել՝ «Դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, քանի որ վայրէջք կատարելիս և թռչելիս ինքնաթիռը բավական ցածր բարձրության վրա է գտնվում և հասանելի է»:
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան 26-ը, ՍԴ-ն, ԱԺ-ն, նաև ընդդիմադիրները եղել են զինված խմբի թիրախում. ԱԱԾ
- Զինված խմբի թիրախում եղել են ՀՀ նախկին նախագահներին և գործող նախագահին առնչվող օբյեկտներ. Մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին