Խաչատուր Քոքոբելյանը չի մասնակցելու 4+4+4 ձևաչափի հանդիպման
«Վերջնական որոշումների մասին չէր խոսվում, այլ մտահոգությունների և այդ մտահոգությունները կանխելու հնարավոր մեխանիզմների մասին»,- ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նա նշեց, որ ընդդիմության կողմից ներկայացվող բոլոր հինգ առաջարկությունների մասին խոսվել է, եղել են նաև այլ առաջարկություններ, ներկայացվել են այլ լուծումներ. «Չեմ կարող ասել, թե դրական որևէ պատասխան չի եղել, բայց կրկնում եմ, որ չենք խոսում վերջնական որոշումների մասին, այլ մտահոգություններից, արվում առաջարկություններ»:
«Մասնավորապես, Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցների հետ կապված առաջարկություն արեց, որը ես նորմալ եմ համարում»,- ասաց Խ.Քոքոբելյանը:
Ընդդիմադիր պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե իշխանություններն իրենց ներկայացրած առաջարկություններից քանիսն են պատրաստ կատարել. «Ավելին, որևէ հույս չունեմ քվեարկված ցուցակների հրապարկման հետ կապված, որն առաջնային խնդիր եմ համարում»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մասնակցելո՞ւ եք 4+4+4 ձևաչափի այսօրվա հանդիմանը, Խ.Քոքոբելյանը նախ հիշեցրեց, որ այդ ձևաչափն ինքը չի առաջարկել ու ասաց. «Որևէ խնդիր չեմ տեսնում, որ այդ ձևաչափով էլ Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվի, քանի որ ցանկացած քննարկում, որտեղ կպնդվեն այն առաջարկները, որոնք մենք պաշտպանել ենք, մենք դրա կողմնակիցն ենք: Բնականաբար, մենք չենք մասնակցելու 4+4+4 ձևաչափի հանդիպմանը»:
Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առնվազն երկու քննարկման ժամանակ առաջարկել էր իշխանությանը ձևավորել 4+4+4 ձևաչափ քննարկելու ԸՕ դրույթները, ինչին ԸՕ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը ընդունելի էր համարել:Բանակցությունների ֆորմատը՝ 4 անձ իշխանությունից, 4-ը՝ ընդդիմությունից, 4՝ քաղաքացիական հասարակությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան