Ազգային ժողովում սպասողական իրավիճակ է
Այսօր Ազգային ժողովում սպասվող 4+4+4 ձևաչափով բանակցությունները դեռ չեն մեկնարկել. քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների անդամները Ազգային ժողովի անցակետում են և չեն համաձայնում թողնել անձնագրերը պահպանություն իրականացնող ծառայողների մոտ՝ մուտքի անցագիր ստանալու համար:
Նրանց հետ հեռախոսով բանակցում է Լևոն Զուրաբյանը:
«Իսկապես անհարմար իրավիճակ է, Արտակ ջան, թողեք էդ ամենը, եկեք: Այստեղ շատ կարևոր հարց է քննարկվելու», -Արտակ Զեյնալյանին համոզում էր Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ քննարկման սրահում այս պահին հավաքվել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց համար «տհաճ է ստեղծված վիճակը»:
«Մի քանի օր առաջ լսումներին ներկայացել էին նույն կարգով, հիմա չեն ներկայանո՞ւմ», -ասում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հատուկ պահպանվող տարածքները, ինչպիսին Ազգային ժողովն է, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ, մուտք գործելու կարգ ունեն:
«Անլրջության էլեմենտ եմ տեսնում այս ամենի մեջ», -փոխանցեց Սահակյանը:
Նշենք, որ այս ձևաչափում քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են Սոնա Այվազյանը, Լևոն Բարսեղյանը, Տիգրան Եգորյանը և Արտակ Զեյնալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին