Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են, ինչո՞ւ չի վերաբերում սրճարանների ընդերքին և զբոսայգիներին. Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել մայրաքաղաքի կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելու լինելու՝ քաղաքապետի պնդման հետ կապված:
«Երևանի լրատվականից առանձնացնելով պարոն Մարգարյանի երկու՝ «Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» 14.03.2016 և «Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են» 01.03.2016 , կարևոր շեշտադրումներ պարունակող ասելիքները, բարձրացնում եմ հասարակությանը հուզող հետևյալ հարցերը.
1. Վերջերս տեղի ունեցան ծառահատումներ, որոնք, ինչպես Դուք հայտարարեցիք, ոչ միայն թույլատրված չէին, այլև խոստացաք քրեական պատասխանատվության ենթարկել ծառահատողներին: Ի՞նչ ընթացք ունի Ձեր հայտարարությունը:
2. Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրեր շարունակում են իրականացվել, շարունակում են փորել Rich, Santa Fe և այլ սրճարանների ընդերքը, որի պատճառով կարող են չորանալ ծառերը: Այս առումով վտանգված են նաև Օղակաձև ու Հաղթանակ զբոսայգիները: Հետևաբար, քաղաքապետի պնդումն այն մասին, թե Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են, ինչո՞ւ չի վերաբերում այս սրճարանների ընդերքին և զբոսայգիներին»,-ասված է հաղորդագրությունում: