Դերակատարություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը միացել են 5 միասնական պահանջներին. Զուրաբյան
Ձևավորվել է 5 միասնական պահանջների պլատֆորմ, շատ լայն կոնսենսուս: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 4+4+4 ֆորմատի բանակցությունների ընթացքում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով այս ֆորմատի բնակցությունների նախաձեռնողն է:
Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծում 5 պահանջը ընդգրկելու գաղափարի շուրջ միացել են մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ և 12 քաղաքական ուժեր:
«Մեր առաջարկած այս ձևաչափի նպատակը լայն կոնսենսուսի կառուցումը, որի մեջ կմտնի նաև իշխանությունը: Մեզ համար ակնհայտ է, որ եթե այս ձևաչափով գանք կոնսենսուսի, կարելի է ասել, որ լայն կոնսենսուսը կառուցված է, ոչ ոք չի վիճարկի դա, առավել ևս որ ըստ էության, բոլոր դերակատարություն ունեցող քաղաքական ուժերը 5 միասնական պահանջներին միացել են: Մեր առաջարկը հետևյալն է՝ կառուցել կոնսենսուս», -հայտարարեց Զուրաբյանը:
4+4+4 ֆորմատի բանակցությունների մասնակիցները առայժմ փորձում են ընթացակարգային հարցերը լուծել, հաստատել օրակարգ ու ըստ այդմ շարունակել աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին