Հայաստանի բասկետբոլի հավաքականի մրցակիցների թիվը պակասել է
Այս տարվա հունիսին Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մոլդովայում մասնակցելու է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Մասնակից երկրների թիվը պակասել է մեկով. Մոնակոն հրաժարվել է հանդես գալ: Այսպիսով՝ «B» ենթախմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին 4-ի փոխարեն կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ: Առաջին 2 հորիզոնականում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: