Իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին սիրահարված է հայկական երաժշտությանը
«Տարիներ շարունակ լսել եմ հայկական երաժշտություն, սիրահարված եմ հայկական երաժշտությանը, իմ առաջարկով է, որ երևանյան առաջիկա համերգին մենք կներկայացնեք հենց հայ կոմպոզիտերների ստեղծագործություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:
Նշենք, որ Ֆեդերիկո Մոնդելչիի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյան) համերգը կայանալու է ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կրում է «Timeless Melodies» խորագիրը:
Ասուլիսին ներկա Վահան Մարտիրոսյանն ասաց, որ երեկոյի ընթացքում հնչելու է Թարիվերդիև, Շոստակովիչ, Իրադյեր, Կոմիտաս, Հարությունյան, Մանսուրյան, Բաբաջանյան:
«Այս համերգի ընթացքում կատարվող ստեղծագործությունները հոգու համար շատ հուզիչ են»,- ասաց սաքսոֆոնահարը:
Նրա բնորոշմամբ, հայկական ստեղծագործություններում շատ է հոգևորը, ստեղագործություններում առկա է բարի մելանխոլիա:
Ֆեդերիկո Մոնդելչիի խոսքով, այս համերգը նախատեսված էր դեռևս 2015-ին՝ նվիրելով այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Անկախ ամեն ինչից ես հոգու խորքում գիտեմ, որ նվիրում եմ Հայոց ցեղասպանությանը»,- նշեց երաժիշտը:
Նա տեղեկացրեց, որ 2015-ին Իտալիայում կատարել է Խաչատրյանի, Կոմիտասի, Հարությունյանի ստեղծագործություններից:
Ինչ վերաբերում է իմպրովիզացիաներին, Ֆեդերիկո Մոնդելչին նշեց, որ պետք է հարգանք ունենալ տվյալ ստեղծագործության հեղինակի նկատմամբ, ցանկացած իմպրովիզացիա ծառայում է ստեղծագործությունների, կոմպոզիտորների նպատակներն ավելի բարձրացնելուն և ընդգծելուն:
«Սովորաբար, ջազի մեջ վերցնում են թեման, զարգացնում, որպես դասական կատարող՝ վերցնում եմ կոմպոզիտորի ստեղծագործությունն ու ուղղակի զարգացնում այն»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում