Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
Օրերս Շանհայում տեղի ունեցավ Կ-պոպ համերգ՝ Հարավային Կորեայում հայտնի խմբերից մեկի՝ EXO-ի, կատարմամբ։ Հայտարարվել էր, որ համերգը կտևի երեք ժամ, խումբը կունենա 10 ելույթ, ինչի արդյունքում տոմսերի արժեքը հասավ 10.000 յուանի ($ 1500)։ Սակայն ֆաների սպասելիքները չարդարացան՝ խումբը ներկայացավ ոչ իր ամբողջ կազմով, հնչեց 5 երգ, համերգը մի ժամ պակաս տևեց։ Բարկացած երկրպագուները գոռում էին՝ «վերադարձեք»։
Ինչու եմ պատմում սա։ Լսեք վերջը՝ հաղորդավարը հայտարարեց, որ իրենք ևս զոհ են, քանի որ խմբի պրոդյուսերական գործակալության՝ SM Entertainment-ի հետ պայմանագիր չեն կնքել։ Նրանք դա արել են երրորդ կողմի՝ միջնորդ կազմակերպության հետ։ Եվ թեև ԸՆԴԱՄԵՆԸ գովազդել են համերգը, հայտարարում են՝ «փողերի վերադարձի մանրամասների մասին կհաղորդենք ավելի ուշ»։
Այսինքն՝ համերգը վարողը, միայն նրա համար, որ գովազդել է այն, ԱՐԴԵՆ պատասխանատվություն է կրում իր գովազդի համար։
Հիմա «հետամնաց» Ասիայից վերադառնանք քաղաքակիթ Հայաստան։ Ռամազոտիի համերգի տոմսերը վաճառվել են, համերգը չեղարկվել է, սակայն միջնորդ կողմը ձեռքերն է տարածում, թե ինքը, իր կնքած պայմանագրի համաձայն պատասխանատու չէ։
Այդպես չէ, հարգելի գործակալներ։
Դուք ձեր պայմանագրի մեջ, որ կնքել եք Ռամազոտիին ներկայացնող կողմի՝ ռուսական ընկերության հետ, չեք ներառնել մեր գնորդին։ Այնպես որ՝ դա ձեր անձնական գործերն են, թե ինչպես կլուծեք հարցը ձեր երկուսի մեջ։
Գովազդելով համերգը ու դրա տոմսերի վաճառքով՝ դուք գնորդների հետ մտել եք նոր իրավական կարգավիճակի մեջ, դառնալով այլ պայմանագրի կողմ։ Այսինքն՝ անկախ նրանից, թե դուք ձեր վնասը կուզեք, թե չեք ուզի Ռամազոտիի կողմից, դուք պարտավոր եք փակել գնորդների ծախսերը՝ որպես հանրային գովազդի միջոցով ստեղծված պայմանագրի կողմ։
Ձեռքերը տարածել պետք չէ։ Սա տրամաբանական է, հետևաբար՝ այն օրենքի մեջ նշված կլինի։
Այնպես որ՝ մինչ նոր, համոզված եմ՝ շուտափույթ հանդիպում տարբեր ԶԼՄ-ների լուրերում։ Ի դեպ՝ տոմսերը, որ վաճառվել են, արժեն 8-150 հազար դրամ:
Նախնական «հորդորով»՝ Ա. Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան