Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը նոր «տեր» ունի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որի համաձայն՝ Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանվեց վերջինիս ենթակայությունից և փոխանցվեց Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը: Այդ նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի n 1497-ն որոշման մեջ:
Որոշումը պայմանավորված է Ֆինանսների նախարարության վերակազմակերպումով և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դրանից առանձնացնելու ՀՀ նախագահի հրամանագրով: Այսպիսով, նախագծով առաջարկվում է «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի, իսկ վերջինիս կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան