Ճապոնիան «ցավալի» է համարել Կուրիլյան կղզիներում ռազմածովային բազա հիմնելու Ռուսաստանի պլանները
Պաշտոնական Տոկիոն անհանգստություն է հայտնել Կուրիլյան կղզիներում ռազմածովային ուժերի բազա հիմնելու ռուսական պլանների առնչությամբ: Այս մասին հայտնում է «Ruposters.ru» կայքը՝ հղում անելով «Reuters» գործակալությանը:
Ճապոնիայի նման արձագանքը հետևել է մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի ղեկավարությունը դիտարկում է Կուրիլյան կղզիներում ռազմածովային ուժերի համար ռազմաբազա հիմնելու գաղափարը և դրա իրականացման համար խաղաղօվկիանոսյան նավատորմի նավաստիներից բաղկացած արշավախումբ է ուղարկելու կղզիներ՝ բազայի հիմնադրման համար անհրաժեշտ պայմաններն ուսումնասիրելու նպատակով:
«Դիվանագիտական խողովակների միջոցով մենք ռուսական կողմին մեր անհանգստությունն ենք հայտնել Սերգեյ Շոյգուի հայտարարության կապակցությամբ…Միաժամանակ մենք հայտնել ենք նրանց, որ հյուսիսում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածների ուժեղացումը անհամատեղելի է Ճապոնիայի դիրքորոշման հետ և խիստ ցավալի է»,-հայտարարել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Եսիխիդե Սուգան:
Մարտի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Կուրիլյան կղզիներում կարող են տեղակայվել «Бал» և «Бастион» տեսակի ռուսական գերժամանակակից հրթիռային համակարգեր, ինչպես նաև «Элерон-3» տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին