ՀՀ Նախագահ. Թերևս ամենաերաշխավորված ներդրումը կրթության մեջ կատարված ներդրումն է
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի արդյունքներին, ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին ու ընտրական օրենսգրքի մշակման ընթացքին, իրավական նոր և բարեփոխված կարգավորումներով Հայաստանում անցկացվելիք հետագա ընտրություններին, Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ’Նիլի հետ: Հանդիպման ավարտին Նախագահը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Թերևս ամենաերաշխավորված ներդրումը կրթության մեջ կատարված ներդրումն է. այն մնայուն է` ամբողջ կյանքի համար:
Հարվարդի համալսարանը դրել է որակյալ կրթության ավանդույթների մի բացառիկ նշաձող` իր ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ լաբորատորիաներով, հետազոտական կենտրոններով, գրադարաններով և ամենակարևորը` մարդկային ներուժով:
Ուրախ եմ, որ այսօր հայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու այս համալսարանում և այստեղ ստացած հիմնավոր գիտելիքները ծառայեցնելու մարդկության առաջընթացին, Հայաստանի ամրապնդմանն ու հասարակության բարգավաճման խնդիրներին»,-գրել է ՀՀ Նախագահը:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ. ՀՀ նախագահ
- Նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում
- ՀՀ Նախագահ. Մեր հարևանները փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը
- Նախագահը` Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում
- Նախագահ Սարգսյանն այցելել է Մասաչուսեթս նահանգի Հին հյուսիսային եկեղեցի և «Հայկական ժառանգության պուրակ»
- Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին