Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
«Ռամազոտիի երևանյան համերգի իրացված տոմսերի ետ վերադարձը և դրանց դիմաց դրամական փոխհատուցումը հնարավոր կլինի դատական գործընթացի ավարտից հետո»,- շարունակում է պնդել «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության Գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը՝ տարածած հաղորդագրության մեջ:
«Միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերին և գործակալներին խնդրում ենք անհապաղ դադարեցնել միջոցառման տոմսերի վաճառքը: Իսկ միջոցառման տոմսեր արդեն ձեռք բերած անձանց խնդրում ենք պահպանել ձեռք բերված տոմսերը ամբողջական ու անվնաս և պարբերաբար հետևել մեր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում տեղադրվող հայտարարություններին, որոնց միջոցով կտեղեկացվեք դատական վարույթի ընթացքի, ինչպես նաև՝ տոմսերի ետ վերադարձի ժամկետների և պայմանների մասին: FORPOSTART PRODUCTION-ը հայցում է բոլորի ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհարմարությունների կապակցությամբ»:
Հիշեցնենք՝ ընկերությունը պայմագիր է կնքել ինքնուրույն. Նշենք, որ գնորդները պարտավոր չեն իրենց տոմսերի հետհանձման ու գումարների վերադարձի համար սպասել «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի դատական գործերին, որոնք ընկերությունը կարող է չշահել:
Ընդգծենք՝ գնորդները պայմանագրի կողմ չեն հանդիսացել:
Ավելին՝ ընկերությունը, իր նախորդիվ տարածած հայտարարությամբ փաստորեն խոստովանում է, որ երկար ժամանակ խնդիրներ է ունեցել ռուսական ընկերության հետ, սակայն շարունակել է տոմսերի վաճառքը այն բանից հետո անգամ, երբ ռուսական մամուլը արդեն գրել էր, որ Հայաստանում Ռամազոտիի համերգը չի կայանալու:
Հարակից հրապարակումներ`
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը
- Դ. Գրիգորյան. Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսերի վաճառքը շարունակվում է
- Էրոս Ռամազոտիի՝ Մարզահամերգային համալիրում կայանալի համերգի տոմսերի 40%-ն արդեն սպառված է. ՀԺ