Գազի գնի իջեցմանը ես սպասում եմ ավելի շուտ. Նախարար
Գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից հետաքրքվեցին, թե արդյոք ՌԴ վարչապետը Հայաստանում հայտարարելու է գազի գնի նվազեցման մասին, նա պատասխանեց. «Ես սպասում եմ ավելի շուտ»:
Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ ընթացող բնակցություններին, Լևոն Յոլյանն ասաց, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ, երբ չկա շոշափելի արդյունք, իրեն հարցեր չտալ: Դիտարկմանը, թե նախարարն ավելի վաղ հայտարարել էր՝ մինչև ապրիլի 1-ը գազի գինը կհայտարարվի, նախարարը պատասխանեց. «Ես ասել եմ՝ մինչև ապրիլի 1-ը կլինի պատասխան, ու գործընթացն ընթանում է, աշխատանքներն իրենց հետ տարվում են»:
Հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների՝ ռուսական գազի գինը կնվազի 12 տոկոսով, Լևոն Յոլյանն ասաց. «Չգիտեմ՝ ով է ասում, ինձ դրա մասին բան չեն ասել»:
Դիտարկմանը, թե ամբողջ աշխարհում գազի գինը նվազում է, իսկ Հայաստանը կարծես խեղճանում է Ռուսաստանի առաջ, նախարարը պատասխանեց. «Ի՞նչ առումով է Հայաստանը խեղճանում: Հայաստանն այսօր բանակցային կողմ է այդ դաշտում: Գնում են բանակցություններ, գազի գինը ինչ կլինի, բոլորդ կիմանաք: Հիմա դուք հարց եք տալիս՝ ինչո՞ւ է խեղճանում: Ես խեղճացող չեմ անգամ ձեր առաջ»:
Իսկ այն հարցին, թե արդյոք գազի գինը ոչ թե կիջեցվի, այլ ռուսական ռուբլով կվճարվի, Լ,Յոլյանը հորդորեց մի քիչ էլ համբերել:
Նախարարը նշեց նաև, թե ցավում է, որ մարդիկ գազի գնի համար այդքան գումար են վճարում: Դիտարկմանը, թե ցավալ պետք չէ, ընդամենը հարցի շուտափույթ լուծման համար պետք է բանակցել, նախարարն արձագանքեց. «Շնորհակալություն, ձեր հանձնարարությունն անպայման կկատարեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին